ԵՊՀ-ի և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել - RadioVan.fm

Онлайн

ԵՊՀ-ի և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

2022-06-23 16:39 , Образование, 905

ԵՊՀ-ի և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այդ մասին հայտնում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Իրանում պաշտոնական այցի շրջանակում այցելել ենք Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան, հանդիպել նախագահի և ֆակուլտետների դեկանների հետ, ծանոթացել բուհի պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին ու իրականացվող ծրագրերին։

Երկու բուհերի միջև համագործակցային հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի նախագահ դոկտոր Սեյեդ Աբոլհասան Նավաբի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր։

Մեր նոր գործընկեր համալսարանի հետ այսուհետ իրականացնելու ենք ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրագործելու ենք հետազոտական համատեղ նախագծեր, կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ և կյանքի ենք կոչելու նոր գաղափարներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտորը։

Лента

Рекомендуем посмотреть