Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու» մասին Փաշինյանի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու» մասին Փաշինյանի հայտարարությանը

2022-06-28 17:39 , Политика, 677

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու» մասին Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարություններին՝ ընդգծելով, թե դրանք կասկածի տակ են դնում Հայաստանի՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ցանկությունը։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Բաքուն, իբր, ամեն ինչ անում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և դրա նախաձեռնողն է, ու որ՝ եթե Նիկոլ Փաշինյանի պնդումներին համաձայն ցանկանար նոր պատերազմ, ապա հսկայական ջանքեր չէր գործադրի Արցախի գրավյալ տարածքները վերականգնելու համար։

Անդրադառնալով հայ և ադրբեջանցի պաշտոնյաների՝ նախօրեին Բրյուսելում չեղարկված հանդիպմանը՝ ադրբեջանական գերատեսչությունը Հայաստանին է մեղադրել, իբր, տարբեր պատրվակներով ու սադրանքներով հանդիպումներից խուսափելու մեջ։

«Եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք ցուցաբերի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել և որի մասնակիցներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ըստ ամենայնի դժգոհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանն ուղղված Երևանի քայլերից։

Հիշեցնենք՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կազմակերպված առցանց մամլո ասուլիսում, տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Բրյուսելում երեկ նախատեսված հայ-ադրբեջանական հանդիպումից, համոզմունք է հայտնել, թե հայկական կողմի հետ հանդիպումների չգնալով ու դրա համար հրապարակային կերպով Հայաստանին մեղադրելով՝ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն է ձևավորում։

Лента

Рекомендуем посмотреть