Онлайн

Գումարային պարգև՝ Հենրիխ Մխիթարյանի անվան և ազգանվան տառերը ճիշտ արտաբերող երկրպագուին

2018-01-23 13:46 , Спорт, 821

Գումարային պարգև՝ Հենրիխ Մխիթարյանի անվան և ազգանվան տառերը ճիշտ արտաբերող երկրպագուին

«Հենրիխ Մխիթարյան ուղղագրության մարտահրավերը»` այս վերնագրով Լոնդոնի «Արսենալ» ակումբի երկրպագուների յութուբյան ալիքը՝ ArsenalFanTV-ին, տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուներին դրամական պարգև է սպասվում՝ «Արսենալ» տեղափոխված հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվան և ազգանվան ճիշտ գրությունը արտաբերողին:

Տեսանյութում ակումբի երկրպագուները փորձում են տառ առ տառ արտասանել, ինչը, պարզվում է, նրանց համար այդքան էլ դյուրին առաջադրանք չէ:

Ի վերջո, պարգևը գտնում է իրական երկրպագուին.

Հիշեցնենք, երեկ երեկոյան լոնդոնյան «Արսենալ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտնեց, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ այդպիսով պաշտոնապես հաստատելով 29-ամյա ֆուտբոլիստի՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխումը «Արսենալ»:

Лента

Рекомендуем посмотреть