Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ, պաշտոնը երդմամբ կստանձնի սեպտեմբերի 15-ին - RadioVan.fm

Онлайн

Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ, պաշտոնը երդմամբ կստանձնի սեպտեմբերի 15-ին

2022-06-30 14:47 , Право, 880

Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ, պաշտոնը երդմամբ կստանձնի սեպտեմբերի 15-ին

70 կողմ ձայնով Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: Այս մասին հունիսի 29-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում տեղեկացրել է Ազգային ժողովի (ԱԺ) հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր. բոլորն էլ կողմ են քվեարկել:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Աննա Վարդապետյանին, տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի եւ «Դատախազության մասին» օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ հրավիրված արտահերթ նիստում օրակարգային 5 հարցերից մեկով քննարկել է գլխավոր դատախազի ընտրության հարցը․ այդ պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունն էր առաջադրել ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Նրա կենսագրությունը ներկայացնելիս՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, միաժամանակ, համոզմունք է հայտնել, որ «Աննա Վարդապետյանն իր մեջ կարող է համատեղել լավագույն պրոֆեսիոնալի, արտակարգ տեսաբանի և գործնական լավագույն հմտություներ ունեցող անձի բոլոր հատկությունները»:

Իր հերթին Վարդապետյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի պաշտոնին հավակնելն իր համար դա թեթևսոլիկ որոշում չի եղել, ու որ՝ «ձախողումը նշանակում է ձախողում ամբողջ ապրած կենսագրության»։

Лента

Рекомендуем посмотреть