Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատման համար տարածքներ կօտարվեն - RadioVan.fm

Онлайн

Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատման համար տարածքներ կօտարվեն

2022-06-30 14:49 , Политика, 841

Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատման համար տարածքներ կօտարվեն

Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:

Կառավարության փոխանցմամբ՝ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։ Նախագծային փաստաղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության, նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում:

«Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին»:

Лента

Рекомендуем посмотреть