ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը Փաշինյանին վստահեցրել է՝ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը Փաշինյանին վստահեցրել է՝ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ

2022-06-30 14:50 , Политика, 691

ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը Փաշինյանին վստահեցրել է՝ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть