«Հայկական Բերձոր». «Դիմադրությունը»-ը ակցիայով ՔՊ-ին հիշեցրել է Հայաստանի առաջնային օրակարգի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայկական Բերձոր». «Դիմադրությունը»-ը ակցիայով ՔՊ-ին հիշեցրել է Հայաստանի առաջնային օրակարգի մասին

2022-07-01 13:40 , Политика, 662

«Հայկական Բերձոր». «Դիմադրությունը»-ը ակցիայով ՔՊ-ին հիշեցրել է Հայաստանի առաջնային օրակարգի մասին

«Հայկական Բերձոր» գրությամբ լուսանկարներով, «Մանդատներ ընդդիմությանը տվել է ժողովուրդը», «Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը, որ անի այն ինչ անում է» գրությամբ պաստառներով այսօր «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է անցկացրել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դարպասների մոտ։

Նպատակը՝ հիշեցնել խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությանը, որն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու օրակարգով, Հայաստանի և հայության առաջնային օրակարգի մասին։

«Այս իշխանությունների գործունեությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն»,-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է բողոքի ակցիայի մասնակից «Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանը։

Նա նշել է, որ այսօր էլ փորձ է կատարվում Բերձորի, Աղավնոյի հանձնման պրոցեսին զուգընթաց ԱԺ-ում կեղծ օրակարգ բերել և ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ընդդիմությանը բաժին հասնող խորհրդարանական պաշտոններ են զբաղեցնում, փորձել հեռացնել այդ պաշտոններից՝ դրանով իսկ հրճվանք մատուցելով իրենց կուսակցությանը և այն մարդկանց, ովքեր ապրում են նայելով միայն, թե այս իշխանությունն ընդդիմադիրներին ինչ ճնշումների է փորձում ենթարկել։

Սևակ Նազարյանը հիշեցրել է, որ Արցախի, հայ-թուրքական, Շուշիի հռչակագրի հարցով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստերին իշխանությունը չի մասնակցել։

«Մեր երկրի օրակարգը հայկական Բերձոր քաղաքի ու հարակից գյուղերի ճակատագիրն է, որովհետև այդ ճանապարհից է նաև կախված Հայաստանի ու հայության ճակատագիրը»-ընդգծել է Նազարյանը։

Ակցիայի ավարտին մասնակիցները, որպես խորհրդանիշ, հայկական Բերձորի նկարները թողել են խորհրդարանի մոտ՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ սա Հայաստանի և հայության այսօրվա առաջնային օրակարգն է։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լաչինը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին։ Նա ընդգծել էր, թե Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում է, կլուծվեն, Սուսի վերաբերյալ էլ, նշել էր, ոչինչ չի կարող ասել, տեղեկություն չունի»։

Երեկ՝ հունիսի 30-ին էլ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է.

«Աղավնոյի հետ կապված ես Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում, այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Սուսում այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Անկախամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում»։

Հավելեն՝ այսօր՝19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժումը հանրահավաք է անելու։

Лента

Рекомендуем посмотреть