«Դիմադրությունն» ի պաշտպանություն մայր օրենքի՝ «շղթայված» Սահմանադրությամբ երթ է իրականացրել - RadioVan.fm

Онлайн

«Դիմադրությունն» ի պաշտպանություն մայր օրենքի՝ «շղթայված» Սահմանադրությամբ երթ է իրականացրել  

2022-07-05 17:32 , Политика, 619

«Դիմադրությունն» ի պաշտպանություն մայր օրենքի՝ «շղթայված» Սահմանադրությամբ երթ է իրականացրել

Այսօր՝ hուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության», ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման մասնակիցները Արամ Խաչատրյանի արձանի հարակից տաածքից երթ են իրականացրել դեպի Սահմանադրական դատարան, նախագահի նստավայր և Ազգային ժողով (ԱԺ):

Երթի մասնակիցներն առջից տարել են «շղթայված» Սահմանադրությունը, ձեռքներին պահել քաղբանտարկյալների լուսանկարներ, «Ձերբակալություններով չեք վախեցնի», «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» գրություններով պաստառներ։

«Ցավալիորեն, Հայաստանում առկա իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապես տոնել մեր Սահմանադրության օրը։ Հեռու ենք, որովհետև ներկա իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատության, միանձնյա իշխանության, մեկ անձի հրամանները կատարելու միջոցով պետությունը ուղղակիորեն օրինականության սահմաններից դուրս բերելու գործընթացին: Սահմանադրությունը դարձավ ոչ թե ուղենիշ այս իշխանության գործունեության, այլ դարձավ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթյուրելով այս իշխանությունը փորձում է ամրապնդել իր աթոռը»,-երթի մեկնարկին հայտարարել է ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել և դրանից րոպեներ անց ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսենք Սահմանադրության մասի՞ն: Ես ուզում եմ հիշենք, թե 1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, Աահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,-նշել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևանյանը՝ նշելով, որ, ըստ ավանդույթի, Հուլիսի 5-ին միմյանց շնորհավորել են։

«Իրավաբաններն, առհասարակ, միշտ այս օրը նշում են, որովհետև իրավաբանության մեջ կա մեկ հիմնական առանցքային փաստաթուղթ՝ Սահմանադրությունը, բայց ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք»,-հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Վարդևանյանը, ով, ընդգծենք, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ է։

Երթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть