Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

2022-07-06 11:05 , Политика, 522

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրն այն մասին, թե, իբր, հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть