Վայոց Ձորի Ելփինի հատվածում ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Վայոց Ձորի Ելփինի հատվածում ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել. ՊՆ

2022-07-07 19:35 , Общество, 679

Վայոց Ձորի Ելփինի հատվածում ադրբեջանական կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել. ՊՆ

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, որտեղ էլ վնասվել է մեքենան:

«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть