Онлайн

Դիվերսիոն ներթափանցման փորձ սահմանին. հայկական կողմը կորուստներ չունի

2018-01-25 14:21 , Общество, 287

Դիվերսիոն ներթափանցման փորձ սահմանին. հայկական կողմը կորուստներ չունի

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Այդ մասին հայտնում է Արցախի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը՝ տեղեկացնելով, որ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Հայկական կողմը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ, կորուստներ ու վիրավորներ չունի։

Лента

Рекомендуем посмотреть