Փոքր Վեդիում որսացել են կարմիրգրքյան քաջահավ թռչուն․ նախարարությունը՝ խիստ դատապարտմամբ - RadioVan.fm

Онлайн

Փոքր Վեդիում որսացել են կարմիրգրքյան քաջահավ թռչուն․ նախարարությունը՝ խիստ դատապարտմամբ

2022-07-11 14:50 , Общество, 892

Փոքր Վեդիում որսացել են կարմիրգրքյան քաջահավ թռչուն․ նախարարությունը՝ խիստ դատապարտմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ, իրացնելով ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20։50-ին, Փոքր Վեդի գյուղի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի հարակից համայնքային տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու։

Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն:

«Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը և հորդորում՝ զերծ մնալՀայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորելու մերժելի գործելաոճից։

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть