Հետպատերազմյան շրջանում թափուր ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը արդեն զբաղեցված է․ Պապիկյանը նշանակել է Թորոսյանին - RadioVan.fm

Онлайн

Հետպատերազմյան շրջանում թափուր ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը արդեն զբաղեցված է․ Պապիկյանը նշանակել է Թորոսյանին

2022-07-12 16:30 , Политика, 713

Հետպատերազմյան շրջանում թափուր ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը արդեն զբաղեցված է․ Պապիկյանը նշանակել է Թորոսյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում ներկայացվել է Արամ Թորոսյանի կենսագրությունը։

Ըստ այդմ՝

Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում:

1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը:

2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:

2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, որպես պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով:

2015-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2015-2016թթ. շարունակելէ աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:

2017թ. փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին:

2018թ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2019-2022թթ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնին:

Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով:

Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Հիշեցնենք՝ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարի պաշտոնը թափուր էր 2020-ի նոյեմբերի վերջից․ 44-օրյա պատերազմից հետո Շուշան Ստեփանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ ընդգծելով, որ «հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով»:

«Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի»,-հրաժարականի մասին իր հրապարակման տեքստում նշել էր Ստեփանյանը, որի խոսքով՝ լինելով ծնունդով Հադրութ քաղաքից՝ իր վերաբերմունքը պատերազմին եղել է նաև խիստ անձնական։

Лента

Рекомендуем посмотреть