84 երիտասարդ աշխատանքի է անցել, ինն էլ սեփական բիզնեսն է հիմնել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի շնորհիվ - RadioVan.fm

Онлайн

84 երիտասարդ աշխատանքի է անցել, ինն էլ սեփական բիզնեսն է հիմնել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի շնորհիվ

2022-07-13 12:57 , Общество, 813

84 երիտասարդ աշխատանքի է անցել, ինն էլ սեփական բիզնեսն է հիմնել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում»  ծրագրի շնորհիվ

Որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները բաձրացնելու նպատակով 2021 թվականի մայիսից մեկնարկած «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքներն ամփոփվել են։

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի, HSBC Հայաստանի և «ՍՕՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» հայկական բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրագործված ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի՝ պատերազմից տուժած ավելի քան 100 երիտասարդ ձեռք է բերել նոր հմտություններ, աշխատանքային շուկային համապատասխան մասնագիտական կարողություններ ու գործիքներ։

Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած 17-ից 35 տարեկան երիտասարդներ են եղել, որոնք ընտրվել են ըստ սահմանված առաջնահերթության՝վիրավոր և ռազմական գործողությունների մասնակիցներ, պատերազմի մասնակիցների ընտանիքներից երիտասարդներ, հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներ:

Այդպիսով՝ մասնակիցների70%-ը աշխատանքի է տեղավորվել տարբեր ոլորտներում: Իսկ 9 երիտասարդ ստացած 3000 եվրո դրամաշնորհով հիմնել են իրենց սեփական ընկերությունները՝ նոր աշխատատեղեր բացելով համայնքում։

«Հավատարիմ HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ Բանկն իրագործում է մի շարք ծրագրեր, որոնցնպատակն է աջակցել Հայաստանում մարզային և խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Սակայն այս ծրագիրն առավել յուրահատուկ է, քանի որ դրան մասնակցում են Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդները»,-նշել է ամփոփիչ միջոցառմանը ներկա HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյնալյանը՝ հավելելով, որ ծրագրի մեկնարկին ակնկալել են մոտ 100 երիտասարդի մասնակցություն, ովքեր կստանային նորարարական կրթություն և կզարգացնեինիրենց բիզնես հմտությունները:

Նա ուրախությամբ նշել է, որ մասնակիցներից ոմանք արդեն իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնել՝ այդպիսով ապահովելով իրենց համայնքի կայուն զարգացումը։

Лента

Рекомендуем посмотреть