Հայաստանը հաստատակամ է ամրապնդելու Չեռնոգորիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում․ Փաշինյանը՝ Աբազովիչին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը հաստատակամ է ամրապնդելու Չեռնոգորիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում․ Փաշինյանը՝ Աբազովիչին

2022-07-13 13:43 , Политика, 753

Հայաստանը հաստատակամ է ամրապնդելու Չեռնոգորիայի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում․ Փաշինյանը՝ Աբազովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ:

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և չեռնոգորցի ժողովուրդների: Մեծապես կարևորում եմ նաև Երևանի և Պոդգորիցայի քաղաքային իշխանությունների միջև գործընկերության վերահաստատումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի հագեցնել և ամրապնդել մեր երկկողմ օրակարգը, ինչին մեծապես կնպաստեն նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Лента

Рекомендуем посмотреть