Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն +40-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում․ իրազեկում - RadioVan.fm

Онлайн

Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն +40-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում․ իրազեկում

2022-07-18 12:58 , Общество, 823

Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն +40-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու դեպքում․ իրազեկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հղում անելով Աշխատանքային օրենսգրքին, իրազեկում է, թե ինչպես կազմակերպել աշխատանքը բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Տեղեկացվում է, որ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։

Համաձայն օրենքի՝

  • Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում,
  • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում,
  • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով,
  • Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Ընդգծվում է՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքը կարգավորվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի՝

756-Ն (2005 թ. https://bit.ly/3zdSObl),

842-Ն (2005 թ. https://bit.ly/3INB2yJ),

27-Ն (2010 թ. https://bit.ly/3aKbaHJ),

15-Ն (2012 թ https://bit.ly/3zdlbq5) հրամաններով։

Лента

Рекомендуем посмотреть