9-ը 3-ի դիմաց․ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինվորների մահվան դեպքերի թիվը 2021-ի համեմատ կտրուկ աճել է - RadioVan.fm

Онлайн

9-ը 3-ի դիմաց․ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինվորների մահվան դեպքերի թիվը 2021-ի համեմատ կտրուկ աճել է

2022-07-18 16:10 , Общество, 921

9-ը 3-ի դիմաց․ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինվորների մահվան դեպքերի թիվը 2021-ի համեմատ կտրուկ աճել է

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Արցախի Հանրապետության (ԱՀ) զինված ուժերում (ԶՈւ) 2022 թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում, 7-ը՝ ավտովթար, 7-ը՝ առողջական խնդիրներ, 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել, 2-ը՝ սպանություն, 1-ը՝ դժբախտ պատահար:

Տվյալները ներկայացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը՝ նշելով, որ դրանք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ՀՔԱՎ հարցումների պատասխանների հիման վրա:

Կառույցը հիշեցնում է, որ 2021 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերի 29 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, որից9-ը՝ ավտովթարի,8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ ինքնասպանության, 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ սպանության հետևանքով են։

«Նկատենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում սպանության և ինքնասպանության դեպքերը 6-ն են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5-ը): Ինքնասպանության և սպանությանդեպքերի վիճակագրությունը, ինչպես նախկինում, այժմ ևս շարունակում է մնալ մտահոգիչ։

Համեմատելով 2021 և 2022 թթ. հունվար-հունիս ամիսներին մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2022 թվականինկտրուկ աճել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը, ևնվազել են առողջական խնդիրների ևդժբախտ պատահարներիհետևանքով մահվան դեպքերը:

2022 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողների, թե սպաների շրջանում։ Առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են պայմանագրային զինծառայողների ու սպաների շրջանում, ավտովթարի հետևանքով՝ պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների շրջանում, դժբախտ պատահարի հետևանքով՝ միայն սպաների շրջանում, իսկ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքեր՝ միայն ժամկետային և պահեստազորային զինծառայողների շրջանում։

Ի դեպ, որպես կանոն, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ-ին չի տրամադրել զինծառայողների անունների, ծառայության տեսակի, դեպքերի տարածաշրջանի վերաբերյալ տվյալներ: Ի դեպ, 2021 թվականի հուլիս ամսից հետո ՀՀ ՔԿ ՀՔԱՎ գրություններինի պատասխան տրամադրվում է միայն հայցվող տեղեկությունների մի մասը, ինչն անհասկանալի է, քանի որ նմանատիպ բովանդակությամբ տեղեկությունը մի ժամանակահատվածի դեպքում տրամադրվում է, մյուսի դեպքում հանդիսանում է գաղտնի։ Ի դեպ, պաշտպանական գերատեսչությունից տեղեկությունների տրամադրման և գաղտնիության բարձր մակարդակի հարցին ՀՔԱՎ-ը 2021 թ-ին առավել մանրամասն անդրադադարձել է «ՀՀ պաշտպանության նախարարության վարքագիծը տեղեկությունների տրամադրման հարցում» տեղեկանքում։

Նշենք, որ 2022 թ. արձանագրված մահացության դեպքերիցհրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 30%-ը, իսկ 70 %-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 23 %-ը ավտովթարի հետևանքով, 23%-ը առողջական խնդիրների, 13%-ը ինքնասպանության, 7 %-ը սպանության, 3%-ը դժբախտ պատահարի։

Քանի որ ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերն ավելի շատ են և հատկապես առողջական խնդիրների, ինքնասպանության, սպանության պատճառով, ակնհայտ է, որ մինչ վարժական հավաքներին անձանց ներգրավելը, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները չեն իրականացնում պահեստազորայինների առողջական վիճակի պատշաճ և համալիր բուժզննություն, զինվորական ծառայությանհամար պատշաճ կարողությունների ուսուցում, պատրաստվածություն, զինծառայողների անվտանգության պահպահմանն ուղղված միջոցներ, որոնք հանգեցնում են նման իրավիճակի, երբ զինծառայողները մահանում են կամ ծառայակիցների կողմից մարտական ծառայության կանոնների խախտման, կամորևէ պատճառով ինքնասպանություն գործելու կամ նախկինում ունեցած հիվանդության հետևանքով։ Այս մասին պարբերաբար հայտնել են ՀՔԱՎ-ին2020 թ. պատերազմից սկսած մինչ օրս»,-ասված է ՀՔԱՎ տարածած հաղորդագրությունում։

2022-ի 1-ն կիսամյակում զինված ուժերում մահվան դեպքերի և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ՀՔԱՎ տեղեկանքները՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть