Միրզոյանը պաշտոնական այցով Լեհաստանում է, կայացել է առանձնազրույց Ռաուի հետ - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը պաշտոնական այցով Լեհաստանում է, կայացել է առանձնազրույց Ռաուի հետ

2022-07-19 13:42 , Политика, 834

Միրզոյանը պաշտոնական այցով Լեհաստանում է, կայացել է առանձնազրույց Ռաուի հետ

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։

Արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստան մեկնող ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ոչ միայն լեհ գործընկերոջ, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ևս:

Лента

Рекомендуем посмотреть