Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարված է մրցույթ - RadioVan.fm

Онлайн

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարված է մրցույթ

2022-07-19 13:45 , Общество, 925

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարված է մրցույթ

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ այդ նպատակով նախարարի՝ 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:

Տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:

Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:

Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։

Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։

Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:

Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:

Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (կոնտակտային անձ՝ Ջուլետտա Հակոբյան, 010-599-631):

Лента

Рекомендуем посмотреть