Հայ աշակերտները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում - RadioVan.fm

Онлайн

Հայ աշակերտները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում

2022-07-19 15:15 , Образование, 1119

Հայ աշակերտները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 6-16-ը Նորվեգիայի Օսլո քաղաքում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։

Երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով Օսլոյում անցկացված օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։

Նախարարությունից հիշեցնում են, որ առցանց անցկացված մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть