Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական․ ՃՈ-ից պարզաբանում են - RadioVan.fm

Онлайн

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական․ ՃՈ-ից պարզաբանում են

2022-07-19 15:17 , Право, 1108

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական․ ՃՈ-ից պարզաբանում են

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) միջազգային վարորդական վկայական ստանալու վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ իրազեկելով, որ այն տրվում է ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
  • վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
  • գործող ազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Лента

Рекомендуем посмотреть