Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը - RadioVan.fm

Онлайн

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը

2022-07-20 13:43 , Политика, 733

Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը

«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»,-իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն օրակարգի:

Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել է հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը:

Лента

Рекомендуем посмотреть