Պայթուցիկի տեղադրման ահազանգով պայմանավորված՝ մետրոյում ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են - RadioVan.fm

Онлайн

Պայթուցիկի տեղադրման ահազանգով պայմանավորված՝ մետրոյում ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

2022-07-20 14:13 , Общество, 946

Պայթուցիկի տեղադրման ահազանգով պայմանավորված՝ մետրոյում ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին ահազանգից հետո այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ժամը 12։57-ին

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Лента

Рекомендуем посмотреть