«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ»․ ԱԺ նախագահը՝ գերմանացի գործընկերոջը - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ»․ ԱԺ նախագահը՝ գերմանացի գործընկերոջը

2022-07-20 16:06 , Политика, 664

«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ»․ ԱԺ նախագահը՝ գերմանացի գործընկերոջը

«Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ»,-այդ մասին այսօր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, ասել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:

Բունդեսթագի փոխնախագահը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Лента

Рекомендуем посмотреть