Կանգառում մի կնոջ սպանությունը կանխած երևանցին ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով - RadioVan.fm

Онлайн

Կանգառում մի կնոջ սպանությունը կանխած երևանցին ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով

2022-07-20 17:26 , Право, 378

Կանգառում մի կնոջ սպանությունը կանխած երևանցին ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2022թ.-ի հունիսի 17-ին: Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև, տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:

Դավթյանը, միաժամանկ, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում:

Лента

Рекомендуем посмотреть