«Միայն խոսքերը բավարար չեն»․ Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ - RadioVan.fm

Онлайн

«Միայն խոսքերը բավարար չեն»․ Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

2022-07-21 15:56 , Политика, 675

«Միայն խոսքերը բավարար չեն»․ Թուրքիան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է սպասում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք դեռ կոնկրետ քայլեր չենք տեսել Հայաստանից։ Ժամանակն է, որ Փաշինյանի գլխավորած վարչակազմը դրական քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Միայն խոսքերը բավարար չեն»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին՝ չորրորդ հանդիպման ժամանակ, հուլիսի 1-ին՝ Վիեննայում, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, ու հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Հուլիսի 11-ին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները։ Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրությունում նշվել էր, որ կողմերը խոսել են հայ-թուրքական կարգավորման մասին՝ հույս հայտնելով, որ արագ կյանքի կկոչվեն հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները։

որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումները Հայաստանի և Թուրքիայի միջև։

Лента

Рекомендуем посмотреть