Онлайн

Հայոց բանակի օրվա առթիվ ավանդական վերելքը դեպի Արա լեռ ողբերգական ավարտ է ունեցել

2018-01-29 16:20 , Общество, 601

Հայոց բանակի օրվա առթիվ ավանդական վերելքը դեպի Արա լեռ ողբերգական ավարտ է ունեցել

Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած ԱՍ արշավախումբը, որը 2015 թվականից սկսած՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվա՝ հունվարի 28-ի առիթով վերելք է իրականացնում դեպի Արա լեռ, նախօրեին արտակարգ դրության մեջ է հայտնվել. ձնահոսքի պատճառով խմբի անդամներից մեկը մահացել է, երկուսը ծանր մարմնական վնասվածքներ են ստացել:

«Արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արա լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին գտնելու համար, սակայն հայտնաբերել են դի»,-հայտնում են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից:

Ձնահոսքի հետևանքով մահացել է 18 հոգանոց արշավախմբի անդամներից` 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը, վնասվածքներ են ստացել արշավականներ Էդգար Նավասարդյանը և Հրաչ Հարությունյանը:

Էդգար Նավասարդյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանամունքում։

«Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն, որը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Իսկ այսօրվա Հայաստանում, հասկանում ենք, որ միջին վիճակագրական ընտանիքը պատրաստ չէ նման ծախսերի՝ նման սեղմ ժամկետներում: Ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի: Հայտարարվում է դրամահավաք՝ Էդգարի կյանքն ու առողջությունը փրկելու և Նայիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Ցավոք ժամանակ շատ չկա: Հետևաբար չենք կարող ժամանակ կորցնել՝ հաշվեհամարներ ու այլևայլ միջոցներ ձեռնարկելու համար:

Խնդրում եմ: Վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 14:00 հանդիպում ենք Երևան Մոլի դիմաց: Ցանկացած դրամական օգնություն այս պահին տեղին է ու կարևոր: Իմ հեռախոսահամարն է 098115218: ՀԳ. Դրամական օգնություն կարող եք փոխանցել նաև Արցախի 1 հասցեով (Սասունցի Դավթի արձանի դիմաց), Ալպինիզմի Ֆեդերացիա, ամեն օր 10:00-19:00: Փոխանցումներ կարելի է անել նաև IDram-ի: Համարը՝ 094911201»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Յաշա Սոլոմոնյանը:

Лента

Рекомендуем посмотреть