Հրազդան գետում ամոնիումի եւ ֆոսֆատի հայտնվելու դեպքով վարչական վարույթ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Հրազդան գետում ամոնիումի եւ ֆոսֆատի հայտնվելու դեպքով վարչական վարույթ է հարուցվել

2022-07-22 15:27 , Право, 1220

Հրազդան գետում ամոնիումի եւ ֆոսֆատի հայտնվելու դեպքով վարչական վարույթ է հարուցվել

«Վեոլիա ջուր» ընկերությում տեղի ունեցած վթարի հետևանքով հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից (ՇՄՆ)։

Հիշեցվում է, որ հուլիսի 15-ին ստացված ահազանգով տեղեկացվել է, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել 3 կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև:

Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների փրփրաջրի թափման կետում բավականին բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

Лента

Рекомендуем посмотреть