Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

2022-07-25 16:14 , Политика, 886

Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի՝

  • սահմանվում են ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
  • սահմանվում են զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
  • տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
  • հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
  • նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։

ՄՊՀ-ից շեշտում են, որ նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։

Միաժամանակ ընդգծվում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:

Лента

Рекомендуем посмотреть