Տարածաշրջանային կայունության, հայ-չեխական կապերի ընդլայնման օրակարգով Միրզոյանը վաղը կմեկնի Պրահա - RadioVan.fm

Онлайн

Տարածաշրջանային կայունության, հայ-չեխական կապերի ընդլայնման օրակարգով Միրզոյանը վաղը կմեկնի Պրահա

2022-07-25 18:03 , Политика, 853

Տարածաշրջանային կայունության, հայ-չեխական կապերի ընդլայնման օրակարգով Միրզոյանը վաղը կմեկնի Պրահա

Հուլիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Այցի շրջանակում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։

Лента

Рекомендуем посмотреть