Онлайн

ՀՀ նոր նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47, վարչապետինը՝ Բաղրամյան 26

2018-01-30 13:14 , Политика, 724

ՀՀ նոր նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47, վարչապետինը՝ Բաղրամյան 26

ՀՀ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Այն սահմանում է նաև պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ նոր նախագահի նստավայրը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում, իսկ ծառայողական առանձնատունը կլինի Ձորափի 74 հասցեում (4-րդ մասնաշենք):

Առաջարկվող փոփոխություններով՝ նոր վարչապետի առանձնատունը նույնպես կլինի Ձորափի 74 հասցեում (3-րդ մասնաշենք), իսկ նստավայրը կլինի ՀՀ ներկայիս նախագահի Բաղրամյան 26-ում տեղակայված նստավայրը:

ՀՀ նոր նախագահին կտրվի պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, նրա առողջական վիճակին հետևելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Վարչապետին նույնպես կտրվի պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով ևս կառանձնացվի անձնական բժիշկ:

Лента

Рекомендуем посмотреть