Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք խնդիրների լուծմանը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք խնդիրների լուծմանը

2022-07-25 23:20 , Политика, 545

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք խնդիրների լուծմանը

Այսօրվանից արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Այդ մասին տեղեկանում ենք այսօր կեսգիշերին մոտ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:

Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները:

Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:

Лента

Рекомендуем посмотреть