Ռուբինյանը Լույոյին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը - RadioVan.fm

Онлайн

Ռուբինյանը Լույոյին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

2022-07-27 17:32 , Политика, 876

Ռուբինյանը Լույոյին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Лента

Рекомендуем посмотреть