«Մայր Հայաստան»-ին փոխանցվել են ծովակալ Իսակովի՝ Սամարայի կայազորի թանգարանում պահված անձնական իրերը - RadioVan.fm

Онлайн

«Մայր Հայաստան»-ին փոխանցվել են ծովակալ Իսակովի՝ Սամարայի կայազորի թանգարանում պահված անձնական իրերը

2022-07-28 15:46 , Культура, Шоу бизнес, 170

 «Մայր Հայաստան»-ին փոխանցվել են ծովակալ Իսակովի՝ Սամարայի կայազորի թանգարանում պահված անձնական իրերը

Հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ) «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։

Այդ մասին հայտնում են ՊՆ-ից՝ նշելով, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ։

«Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարեւորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջինկարգի կապիտան Վալերի Լապինը։

Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի և ուրիշներիշնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть