Ադրբեջանն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

2022-07-28 12:37 , Общество, 799

Ադրբեջանն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. Արցախի ոստիկանություն

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան:

Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,-ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть