Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կընդգրկվի Ֆրանսիայի օրացույցում - RadioVan.fm

Онлайн

Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կընդգրկվի Ֆրանսիայի օրացույցում

2018-01-31 16:01 , Политика, 1392

Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը կընդգրկվի Ֆրանսիայի օրացույցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ը, կընդգրկվի Ֆրանսիայի օրացույցում. հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում: Այդ մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ճաշին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վերահաստատելով՝ որպես նախագահի թեկնածու՝ ավելի վաղ տված խոստումը:

Ի դեպ՝ Մակրոնը Ֆրանսահայ համայնքի միջոցառմանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը կրծքին: «Երբեք չպետք է մոռանալ 1915թ.-ի ապրիլ 24-ը՝ հայոց ցեղասպանության սկիզբը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է,-իր ծավալուն ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահը: Խոսելով Միսակ Մանուշյանի, Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի մասին՝ Մակրոնն ասել է, որ նրանք բոլորը Ֆրանսիայի դուստրերն ու որդիներն են և իրենք հասկացել են, թե ինչպիսի ներշնչում կարող է ունենալ Ֆրանսիան արտաքսվածների համար և, թե ինչպիսի ուժ նրանք կարող են բերել Ֆրանսիայի:

Մակրոնը խոսել է նաև ցեղասպանության ժխտման քրեականացման մասին՝ նշելով, որ կարևոր է, որ Ազգային ժողովը հաջորդ ամիսներին կրկին անդրադառնա այդ հարցին:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փարիզի «Հոթել դու Կոլեկսիոնեղ» հյուրանոցում։

Ավանդական դարձած այս ընթրիքին մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի հայազգի քաղաքապետ Ջորջ Քեփենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանները, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական եւ տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ հոգեւոր հայրեր: Ընթրիքին ներկա է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Лента

Рекомендуем посмотреть