Երեկվա արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու և երթն արգելելու վերաբերյալ Պաշտպանը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել - RadioVan.fm

Онлайн

Երեկվա արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու և երթն արգելելու վերաբերյալ Պաշտպանը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել

2022-08-25 16:02 , Право, 1053

Երեկվա արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու և երթն արգելելու վերաբերյալ Պաշտպանը ոստիկանությունից պարզաբանումներ է պահանջել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնում են, որ 2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

Տեղեկացվում է, որ բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։

Лента

Рекомендуем посмотреть