Ռուս խաղաղապահները փոխանցել են Լաչինի միջանցքը․ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են քաղաք - RadioVan.fm

Онлайн

Ռուս խաղաղապահները փոխանցել են Լաչինի միջանցքը․ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են քաղաք

2022-08-26 14:13 , Политика, 892

Ռուս խաղաղապահները փոխանցել են Լաչինի միջանցքը․ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են քաղաք

Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Լաչինի միջանցքը. ի՞նչ է սա նշանակում Արցախի հայերի համար․ BBC-ի անդրադարձը

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանին են հանձնել Լաչինի միջանցքը՝ վեց կիլոմետրանոց լեռնային ճանապարհը, որն առանցքային նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար, այս ճանապարհը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը․ թեմային անդրադառնալով՝ հաղորդել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները լիակատար վերահսկողություն են սահմանել Լաչին քաղաքի, ինչպես նաև Աղավնո (Զաբուխ) և Սուս բնակավայրերի նկատմամբ։

Նշվում է, որ աշխատանքներ են տարվում ստորաբաժանումները նոր տեղամասերում տեղակայելու, ինչպես նաև անհրաժեշտ ինժեներական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով վերջնագիր էր ներկայացրել Հայաստան-Արցախ երթևեկությունը Լաչինի փոխարեն առաջիկայում նոր երթուղով կազմակերպել, ըստ էության՝ հանձնել Բերձորն ու հարակից երկու գյուղերը՝ Սոսն ու Աղավնոն։ Օգոստոսի 5-ին Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը նրանք պետք է հեռանան գյուղից։

Արցախի Հանրապետության (ԱՀ) ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) այսօր հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ, այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

Лента

Рекомендуем посмотреть