Արայիկ Հարությունյանը Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները - RadioVan.fm

Онлайн

Արայիկ Հարությունյանը Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

2022-09-08 16:08 , Политика, 736

Արայիկ Հարությունյանը Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է գործարար Ռուբեն Վարդանյանին։

Արցախի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանն անցած շաբաթավերջին հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին՝ նշելով, որ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիրն է, հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Лента

Рекомендуем посмотреть