Հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Փաշինյան

2022-09-13 11:30 , Политика, 459

Հաստատված 49 զոհ ունենք. այդ թիվը, ցավոք, վերջնական չէ. Փաշինյան

ՀՀ պաշտպանության նախարարության ճշտված տվյալների համաձայն՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմը 49 զոհ ունի. Ազգային ժողովի ամբիոնից քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ թիվը, ցավոք, դեռ վերջնական չէ։

Փաշինյանը, տեղեկացնելով, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել չորս ուղղություններով, հետագայում ևս երկու-երեք ուղղություն ավելացել է, ասաց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, մեկ-երկու ուղղություներով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։

Лента

Рекомендуем посмотреть