Կոչ եմ անում մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը․ Սասուն Միքայելյան - RadioVan.fm

Онлайн

Կոչ եմ անում մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը․ Սասուն Միքայելյան

2022-09-13 18:01 , Общество, 636

Կոչ եմ անում մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր պետականությանը․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներով, ականանետեր և ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել նշված վայրեր:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Զորավիգ մեր երկրին:

Աստված պահապան»:

Лента

Рекомендуем посмотреть