15:00-ի դրությամբ իրադրությունը սահմանին ծայրահեղ լարվել է, թշնամին ինտենսիվ հրթիռահրետակոծում է Սոթքից մինչև Գորիս․ ՊՆ հայտարարությունը - RadioVan.fm

Онлайн

15:00-ի դրությամբ իրադրությունը սահմանին ծայրահեղ լարվել է, թշնամին ինտենսիվ հրթիռահրետակոծում է Սոթքից մինչև Գորիս․ ՊՆ հայտարարությունը

2022-09-14 15:50 , Общество, 853

15:00-ի դրությամբ իրադրությունը սահմանին ծայրահեղ լարվել է, թշնամին ինտենսիվ հրթիռահրետակոծում է Սոթքից մինչև Գորիս․ ՊՆ հայտարարությունը

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ):

Ժամը 13.00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:

«Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայություն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև:

Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար»,-ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть