10 մլն դրամ՝ ՀՀ խորհրդարանականներից Արցախի պաշտպանության նախարարությանը - RadioVan.fm

Онлайн

10 մլն դրամ՝ ՀՀ խորհրդարանականներից Արցախի պաշտպանության նախարարությանը

2018-02-06 14:21 , Экономика, финансы, 2201

10 մլն դրամ՝ ՀՀ խորհրդարանականներից Արցախի պաշտպանության նախարարությանը

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

ԱԺ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կողմից պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:

Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:

Лента

Рекомендуем посмотреть