Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր․ Փաշինյան

2022-09-14 22:09 , Политика, 839

Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր․ Փաշինյան

Ադրբեջանը նոր էսկալացիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ինքնշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանական հարցուպատասխանի ժամին, խոսելով տարածքային կորուստների մասին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է, մեր զինված ուժերը աշխատում են ներխուժումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ անցյալ մայիսին էլ Ադրբեջանը օկուպացրել էր 40 քառակուսի կիլոմետր Սև լճի տարածքում։

Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть