Սիդորովը Պապիկյանին ներկայացրել է ԶՈւ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում կատարած աշխատանքների արդյունքները - RadioVan.fm

Онлайн

Սիդորովը Պապիկյանին ներկայացրել է ԶՈւ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում կատարած աշխատանքների արդյունքները

2022-09-19 15:51 , Политика, 818

Սիդորովը Պապիկյանին ներկայացրել է ԶՈւ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում կատարած աշխատանքների արդյունքները

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով հարձակումների փաստով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ մոնիտորինգային առաքելությամբ ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ի երեկոյան։ Այս օրերին օպերատիվ խումբը աշխատանքներ է իրականացնում զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում։

Лента

Рекомендуем посмотреть