«Բուժկենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով»․ նախարարությունը՝ վիրավոր զինվորի ծնողից դեղորայք պահանջելու մասին լուրին - RadioVan.fm

Онлайн

«Բուժկենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով»․ նախարարությունը՝ վիրավոր զինվորի ծնողից դեղորայք պահանջելու մասին լուրին

2022-09-20 16:51 , Общество, 563

«Բուժկենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով»․ նախարարությունը՝ վիրավոր զինվորի ծնողից դեղորայք պահանջելու մասին լուրին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո»:

Лента

Рекомендуем посмотреть