Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու անելիքների մասին

2022-09-20 17:44 , Политика, 728

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, մտքեր են փոխանակել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու անելիքների մասին

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,-ասված է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի տարածած հաղորդագրությունում։

Մուսինյանը օրեր առաջ էլ հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:

Մուսինյան հիշեցրել է, որ սա այս տարվա ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է․ առաջինը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։

Лента

Рекомендуем посмотреть