«Վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է»․ Պուտինը Բաքվին ու Երևանին հրադադարի ռեժիմին հետևելու կոչ է արել - RadioVan.fm

Онлайн

«Վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է»․ Պուտինը Բաքվին ու Երևանին հրադադարի ռեժիմին հետևելու կոչ է արել

2022-09-20 17:46 , Политика, 724

«Վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է»․ Պուտինը Բաքվին ու Երևանին հրադադարի ռեժիմին հետևելու  կոչ է արել

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ու Երևանին պահպանել հրադադարի ռեժիմն ու հետևելՌուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Մեզ մոտ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, թե «ելնում են նրանից, որ վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։

Տեղեկացնելով, որ նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ ամենամյա գագաթաժողովը, Պուտինը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում։

«Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել»,-հայտարարել է Պուտինը։

Лента

Рекомендуем посмотреть