Կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ ԱՄՆ պետքարտուղար - RadioVan.fm

Онлайн

Կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ ԱՄՆ պետքարտուղար

2022-09-21 12:44 , Политика, 609

Կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը․ ԱՄՆ պետքարտուղար

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել։

Ուղերձում, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ասված է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։

Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին»։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի անկախության օրն է՝ 31-ամյակը, օրը ոչ աշխատանքային է։

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված՝ կառավարությունը հետաձգել է տոնական միջոցառումները։

Лента

Рекомендуем посмотреть