«Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր»-ի տողերը»․ Երևանի քաղաքապետը՝ Անկախության տոնի ուղերձով - RadioVan.fm

Онлайн

«Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր»-ի տողերը»․ Երևանի քաղաքապետը՝ Անկախության տոնի ուղերձով

2022-09-21 14:05 , Политика, 578

«Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր»-ի տողերը»․ Երևանի քաղաքապետը՝ Անկախության տոնի ուղերձով

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․

«Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։

Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»:

Лента

Рекомендуем посмотреть